Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Erasmus+CompIIT («Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին») նախագծի շրջանակում ԳՊՀ 3 ուսանողի հնարավորություն կտրվի շարժունության ծրագրով մասնակցելու 2026 թ. մարտի 23–27-ը Լյուվենի կաթոլիկ համալսարանում (Բելգիայի թագավորություն) կայանալիք միջոցառմանը և վերապատրաստումներին:

Մասնակիցը պետք է․

  • լինի ԳՊՀ ճարտարագիտական, տնտեսագիտական կամ հարակից մասնագիտության ուսանող,
  • տիրապետի անգլերեն լեզվի առնվազն B1 մակարդակին,
  • ունենա պատրաստակամություն՝ մասնակցելու թիմային և վերլուծական աշխատանքներին,
  • ունենա ուսման բարձր առաջադիմություն։

Ճանապարհորդության և կեցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Erasmus+ CompIIT ծրագիրը։
Շարժունությամբ հետաքրքրված ԳՊՀ ուսանողները պետք է մինչև ս.թ. հունվարի 26-ը international.office@gorsu.am հասցեին ուղարկեն նամակ` հայտնելով շարժունությանը մասնակցելու ցանկություն։

Լրացուցիչ մանրամասների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժին կամ զանգահարել (+374)91333105 հեռախոսահամարով։

Facebook Comments