Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հարգելի գործընկերներ
Գորիսի պետական համալսարանը սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու Էրազմուս+ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի իրազեկմանը միտված միջոցառմանը, որը տեղի կունենա ս. թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, Գորիսի պետական համալսարանում (ՓՀ լաբորատորիա, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ)։
Միջոցառման նպատակն է ծանոթացնել Էրազմուս+ DeSIRe ծրագրի իրականացման ընթացքին, նպատակներին, խնդիրներին, արդյունքներին և դրանց ազդեցությանը:
Ցանկացողները կարող են մինչև ս. թ. սեպտեմբերի 19-ը գրել international.office@gorsu.am էլ. հասցեին՝ ուղարկելով կոնտակտային տվյալներ:
Ձեր հաստատումից հետո կուղարկվի նաև միջոցառման օրակարգը։
