Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի ուսանողներ

«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական ճամբարի  կազմակերպման համար անհրաժեշտ են կամավոր ջոկատավարներ։

Ճամբարային հավաքներին մասնակցելու են Երևանի բոլոր վարչական շրջաններից, ՀՀ-ի բոլոր մարզերից, Արցախից տեղահանված, սփյուռքից և ՀՀ մանկատներից պատանիներ՝ աղջիկներ և տղաներ, այդ թվում՝ գործընկեր կառույցների աշխատակիցների 8-15 տարեկան երեխաներ:

Հերթափոխները կազմակերպվելու են ս.թ. հունիսի 27-ից մինչև օգոստոսի 21-ը: Յուրաքանչյուր հերթափոխում (10-օրյա տևողությամբ) ընդգրկված է լինելու 300 երեխա: Ճամբարային հավաքներն անցկացվելու են Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի հարակից տարածքում գտնվող «Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական և հանգստի համալիրում:

Ջոկատավարների տեղափոխումն իրականացվելու է ԵԿՄ վարչության բակից (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 22):

Հերթափոխի օրերն են՝

27.06.2025-07.07.2025,  ժամը 09:00, ԵԿՄ վարչության բակից Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնք՝«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական համալիր:

07.07.2025-16.07.2025, ժամը 09:00, ԵԿՄ վարչության բակից Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնք՝«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական համալիր:

16.07.2025-25.07.2025, ժամը 09:00, ԵԿՄ վարչության բակից Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնք՝«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական համալիր:

25.07.2025-03.08.2025, ժամը 09:00, ԵԿՄ վարչության բակից Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնք՝«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական համալիր:

03.08.2025-12.08.2025, ժամը 09:00, ԵԿՄ վարչության բակից Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնք՝«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական համալիր:

12.08.2025-21.08.2025, ժամը 09:00, ԵԿՄ վարչության բակից Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնք՝«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական համալիր:

 

Facebook Comments