Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի’ համալսարանականներ
Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ հունիսի 11-ից 13-ը տեղի կունենա դասախոսությունների շարք՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակին: Դասախոսություններով հանդես կգան Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը, ՀՀԳԱԱլեզվիինստիտուտիգիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունցը և բ.գ.թ., դոցենտ Ռիմա Ստեփանյանը:
Հունիսի 11, ժամը 12:10
Բ.գ.թ., դոցենտ Ռիմա Ստեփանյան՝ «Միջտեքստայնություն». Ակսել Բակունց- Սերո Խանզադյան»
Վայրը՝ Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ
Հունիսի 12, ժամը 12:10
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունց՝ «Ոսկրի խորհրդանիշը Ակսել Բակունցի արձակում»
Վայրը՝ Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 1308 լսարան
Հունիսի 13, ժամը 12:10
Բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյան՝ «Բառընտրությունը Ակսել Բակունցի արձակում»
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունց՝ «Ակսել Բակունցը և նոր գրական հայերենը»
Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյան՝ «Ակսել Բակունց» (առցանց հանդիպում)
Վայրը՝ Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 1308 լսարան