ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԳՊՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ 30 ԿՐԵԴԻՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2026 թվականի փետրվարի 17-ի թիվ 242-Ա/2 հրամանով գործածության են երաշխավորվել Գորիսի պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագիրը և դրա ուսումնաթեմատիկ պլանը՝ նոր խմբագրությամբ:

Կրթական ծրագիրը նախատեսված է ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող այն անձանց համար, որոնք «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Անգլերեն», «Պատմություն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա» որևէ առարկայի մասնագիտական ոլորտում ունեն բարձրագույն կրթություն և ցանկանում են ստանալ մանկավարժի հավաստագրում` կուտակելով 30 կրեդիտ մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առանձին մոդուլներով իրականացվող դասընթացների շարքի միջոցով:

Դիմումներն ընդունվում են փետրվարի 23-ից  մարտի 20-ը՝ ժամը 10։00 – 16։00-ն։

Կրթական ծրագրի վճարը կազմում է 180 000 ՀՀ դրամ։

Ծրագրի տևողությունը 3 ամիս է: Դասընթացը կիրականացվի  հեռավար ուսուցման կազմակերպման ձևով:

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
– անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
– բարձրագույն կրթության դիպլոմ և դիպլոմի հավելված (բնօրինակը և պատճենը),
–մեկ լուսանկար,
– Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ պատճենը` փաստաթղթերի ուսումնասիրության վերաբերյալ դրական եզրակացություն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում։

Փաստաթղթերն ընդունվում են ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնում (Գորիսի պետական համալսարան, 3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 303 սենյակ): Ստացված փաստաթղթերի փաթեթն ուսումնասիրելուց հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուն տեղեկանում է կրթական ծրագրին մասնակցելու կամ դրա մերժման կամ փաթեթը լրամշակելու և կրկին դիմելու վերաբերյալ:

Facebook Comments