ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օրերս լույս է տեսել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային տարեկան ուսանողական գիտաժողովի նյութերի ժողովածուն, որում տպագրվել են «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանի (հոդվածի թեման՝ «Ազգային ավանդույթների ու եկեղեցական տոների նկարագրությունը Խաչատուր Աբովյանի գեղարվեստական արձակում», գիտական ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Թամարա Անդրեասյան), նույն մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Կատին Դավթյանի (հոդվածի թեման՝ «Նորաբանությունները Համո Սահյանի ստեղծագործություններում», գիտական ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյան), «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Մանե Արջունցի (հոդվածի թեման՝ ««Մանզումեի էֆքյար» հայատառ թուրքերեն պարբերականը», գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց), նույն մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Ասյա Թավադյանի (հոդվածի թեման՝ «Հայ-մոնղոլական դաշինքի ազդեցությունը Կիլիկիայի արտաքին և ներքին քաղաքականության վրա», գիտական ղեկավար՝ Գ․ Շաբունց), «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանի (հոդվածի թեման՝ «Geranium sylvaticum հյուսվածքներում մակրո և միկրոտարրերի բիոակումուլյացիան», գիտական ղեկավար՝ ք. գ. դ., դոցենտ Լուիզա Վարդանյան) գիտական հոդվածները:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և նրանց գիտական ղեկավարներին, մաղթում գիտակրթական նորանոր հաջողություններ, նշանակալի ձեռքբերումներ:






