ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
Սիրելի՛ ուսանողներ
Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) և ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը կազմակերպում են «Սյունիքը կրթական և գիտական մտքի խաչմերուկ» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 29-30-ին Գորիսի պետական համալսարանի թիվ 1 մասնաշենքում:
Գիտաժողովի ուղղություններն են՝
- Տնտեսագիտություն
- Պատմություն
- Իրավագիտություն
- Գրականագիտություն
- Լեզվաբանություն
- Մանկավարժություն
- Հոգեբանություն
- Մաթեմատիկա
- Քիմիա
- Կենսաբանություն
Գիտաժողովն անցկացվելու է առկա ձևաչափով, աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ. մայիսի 30-ը առցանց լրացնել հայտադիմումը, իսկ հոդվածի ամբողջական տարբերակը և դրա երաշխավորությունը՝ տրված համապատասխան ամբիոնի կամ գիտական ղեկավարի կողմից, անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ ՈՒԳԸ-ի էլեկտրոնային հասցեին՝ gorissu.sss@gmail.com: Տեխնիկական ստուգման փուլն անցած հոդվածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, որի մասին հեղինակները կտեղեկացվեն գիտաժողովից 15 օր առաջ։ Գիտաժողովի ընթացքում զեկուցված և գրախոսման արդյունքում տպագրության երաշխավորված հոդվածները կհրատարակվեն ուսանողական գիտաժողովի նյութերի ժողովածուում։
Գիտաժողովին զեկուցումով հանդես եկող մասնակիցների համար կապահովվեն գիշերակաց և Երևան–Գորիս–Երևան ուղևորափոխադրում։ Գիտաժողովի ավարտին բոլոր զեկուցողներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր, իսկ նրանց համար կկազմակերպվի նաև ճանաչողական այց Գորիսի պատմամշակութային վայրեր։
Գիտաժողովին ներկայացվող հոդվածի կազմման չափորոշիչներին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Սիրով սպասում ենք ձեր ակտիվ մասնակցությանը:
