ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԱՆՈՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Շանոնի տեխնոլոգիական համալսարանի հետազոտությունների զարգացման և նորարարության ծրագրերի պատասխանատու Պատրիկ Քիրբիին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու համալսարանների միջև համատեղ ծրագրերի իրականացման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փորձի փոխանակման հեռանկարները:

Հանդիպմանը ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ընդգծեց, որ ԳՊՀ-ի և Շանոնի տեխնոլոգիական համալսարանի հետ համագործակցության հիմքը դրվել է Էրազմուս+ ծրագրի շրջանակներում՝ նշելով, որ համալսարանը բաց է նոր համագործակցությունների համար, որոնք ուղղված կլինեն բուհի կարողությունների զարգացմանը:

Ներկայացուցիչն իր հերթին կարևորեց ԳՊՀ-ի համագործակցության պատրաստակամությունը՝ շեշտելով, որ համատեղ ծրագրերը կնպաստեն երկու բուհերի կրթական մակարդակի բարձրացմանը:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ շրջայց,   ներկայացուցիչը ծանոթացավ  համալսարանի ստորաբաժանումներին, գրադարանի ֆոնդին։

Facebook Comments