ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԱՆՈՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ
Հուլիսի 24-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Շանոնի տեխնոլոգիական համալսարանի հետազոտությունների զարգացման և նորարարության ծրագրերի պատասխանատու Պատրիկ Քիրբիին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու համալսարանների միջև համատեղ ծրագրերի իրականացման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ԳՊՀ-ի դասախոսների ու ուսանողների շարժունությանը վերաբերող համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները:
Ողջունելով հյուրին՝ ԳՊՀ պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը նշեց, որ համալսարանը բաց է նոր համագործակցությունների համար և պատրաստ է ակտիվորեն ներգրավվել այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված են բուհի կարողությունների զարգացմանը: Հանդիպմանը ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը ընդգծեց, որ ԳՊՀ-ի և Շանոնի տեխնոլոգիական համալսարանի հետ համագործակցության հիմքը դրվել է Էրազմուս+LNSS ծրագրի շրջանակում և մինչ օրս այդ համագործակցությունը շարունակվում է՝ նպաստելով ԳՊՀ-ի մասնակցությանը նոր ծրագրերում: Ներկայացուցիչն իր հերթին կարևորեց ԳՊՀ-ի համագործակցության պատրաստակամությունը և հույս հայտնեց, որ առաջիկայում կլինեն փորձի փոխանակումներ, կաշխատեն ուսանողների և դասախոսների շարժունության խթանման ուղղությամբ:





