ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊԵԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական և խորհրդատվական հանդիպում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ։ Խորհրդատվությունը վարեցին ՀՀ ՊԵԿ ՀՎՍՎ սպասարկման թիվ 18 բաժնի պետ Արմինե Միրզոյանն ու ավագ հարկային տեսուչ Սյուզաննա Դալլաքյանը։ Մասնագետները ներկայացրին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի հիմնական քայլերը և եկամուտների այն տեսակները, որոնք ենթակա են հայտարարագրման։ Անդրադարձ եղավ սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորություններին և  համապատասխան ընթացակարգերին: Նրանք պարզաբանեցին, թե ինչ մեխանիզմներով կարող են քաղաքացիները օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից՝ ներկայացնելով ճշգրիտ և ամբողջական հայտարարագիր:

Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում աշխատակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։

Facebook Comments