ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հունվարի 30-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարին, մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոյին, ինչպես նաև ԱպակենտրոնГорисский государственный университетացված համագործակցության և քաղաքացիական հասարակության հարցերով կցորդ Էմի Ֆոժանեին:

Հանդիպման ընթացքում խոսեցին բուհի ստեղծման, ֆակուլտետների, մասնագիտությունների, Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, համալսարանների հետ համագործակցության, փորձի փոխանակման կարևորության, ուսանողների և դասախոսների շարժունության մասին:

Ներկայացուցիչները ԳՊՀ-ին նվիրեցին կրթական պահանջներին համապատասխանող 38 անուն ֆրանկոֆոն ուսումնական ձեռնարկներ, որոնք նախատեսված են ուսանողների համար։

Կարևորելով միջազգային համագործակցության դերը բարձրագույն կրթության զարգացման գործընթացում՝ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ընդլայնելու մշակութային և կրթական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները:

 

Facebook Comments