ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի գործընկերներ և ուսանողներ
Ս. թ. դեկտեմբերի 15-18-ը Գորիսի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով բուհում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:
Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու բուհի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։
Դեկտեմբերի 17–ին՝ ժամը 15:30-16:20-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:
Բուհի արտաքին և ներքին շահակիցները, որոնք ցանկություն ունեն փորձագիտական խմբին ներկայացնել որևէ դիտարկում կամ քննարկել որևէ թեմա, կարող են գրանցվել հանդիպմանը՝ մինչև դեկտեմբերի 15-ը փորձագիտական խմբի համակարգող Մերի Բարսեղյանին ուղարկելով նամակ՝ m.barseghyan@anqa.am էլ.հասցեով:
