ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՊԻՏԵՐ ՊԱԶՄԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հարգելի՛ ուսանողներ,
Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը Հունգարիայի կառավարության հետ համատեղ առաջարկում է կրթաթոշակներ՝ նախատեսված բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ «Պատմություն» մասնագիտությամբ:
Ուսուցման լեզուն անգլերենն է։ Ծրագիրն առաջարկում է միջառարկայական ուսուցում պատմության ոլորտում՝ գլոբալ և հայկական հեռանկարների հատուկ ուղղվածությամբ՝ նախապատրաստելով ուսանողներին մի շարք մասնագիտական ուղիների, ներառյալ՝ կառավարության, միջազգային հարաբերությունների, ակադեմիական աշխատանքի, կրթության, իրավունքի, գրադարանավարության և արխիվային աշխատանքի ոլորտները: Միջազգային պրոֆեսորադասախոսական կազմի դասավանդման ղեկավարությամբ ուսանողները հնարավորություն կունենան բարելավելու արևելահայերենի, արևմտահայերենի և գրաբարի հմտությունները, ինչպես նաև մասնագիտանալու ազգային և անդրազգային պատմագրության, սոցիալական մարդաբանության, գրականության, թարգմանության, սփյուռքագիտության և մի շարք այլ բնագավարներում։ Հիմնվելով միջառարկայական մոտեցման վրա՝ ծրագիրը նպատակ ունի զարգացնել հետազոտական հմտությունները, վերլուծական մտածողությունը և քննադատական մտածողությունը, որոնք առանցքային դեր ունեն կարիերայի վերոնշյալ բոլոր ուղիների համար:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ․․․
Բակալավրիատի կամ մագիստրատուրայի ծրագրերին դիմելու համար դիմորդները պետք է ընդունող հանձնաժողովին տրամադրեն հետևյալ փաստաթղթերը.
- Curriculum Vitae (CV) անգլերեն լեզվով` ներառյալ տեղեկատվություն ակադեմիական և արտադպրոցական գործունեության, ստացած մրցանակների և պատվոգրերի, ինչպես նաև լեզվական հմտությունների և այլ ձեռքբերումների մասին։
- Միջնակարգ կրթության վկայականի քաղվածք, կամ այն վերջին ուսումնական հաստատության գնահատականների պատճենը, որտեղ սովորել է դիմորդը: Փաստաթուղթը կարող է տրամադրվել անգլերեն, հայերեն, ռուսերեն կամ արաբերեն լեզուներով:
- Երկու էջանոց Ուղեկցող նամակ (Cover Letter) կամ Դիմում, որտեղ ընդգծվում է, թե ինչու եք հենց դուք համապատասխանում ծրագրին: Նամակով գնահատվելու է անգլերեն լեզվի ձեր իմացության մակարդակը: Նամակը պետք է գրված լինի անգլերենով՝ օգտագործելով հետևյալ ձևաչափը․ տառատեսակը՝ Times New Roman, չափը` 12 pt, միջտողային հեռավորությունը՝ 2:
Մագիստրատուրայի համար ուղեկցող նամակը պետք է պարունակի հետազոտական հետաքրքրությունների համառոտ նկարագրությունը՝ ներառյալ հնարավոր հետազոտության հարցը և մեթոդաբանությունը:
Նշում. նամակը պետք է գրվի առանց արհեստական բանականության օգտագործման (ներառյալ ChatGPT կամ Grammarly.com): Գրագողության նշաններ պարունակող դիմումները կմերժվեն։
- Ուսուցչի կամ պրոֆեսորի կողմից անգլերեն կամ հայերեն երաշխավորագիր պետք է ուղարկվի երաշխավորի կողմից հետևյալ էլ. հասցեին՝ armenian.studies@btk.ppke.hu: Նամակի թեմայի տողում պետք է գրված լինի «Երաշխավորագիր [անուն, ազգանուն] համար» (Letter of Recommendation for Your First and Last Name) Բացի երաշխավորագրից, բոլոր նյութերը պետք է ներկայացվեն մեկ PDF փաստաթղթում հետևյալ հաջորդականությամբ՝ CV, քաղվածք, ուղեկցող նամակ: PDF ֆայլի անունը պետք է լինի հետևյալը.
– Բակալավրիատի ծրագրի համար՝ «LastName_BA_Application»
– Մագիստրատուրայի համար՝ «LastName_MA_Application», օրինակ՝ «Sargsyan_MA_Application»:
Դիմումները պետք է ուղարկվեն հետևյալ էլ. հասցեին՝ armenian.studies@btk.ppke.hu : Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է: Նշված վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի: Հայտերի նախնական գնահատումից հետո ընտրված թեկնածուները կհրավիրվեն զումով հարցազրույցի:
Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի ուսման վարձը կազմում է՝
– Բակալավրիատի համար՝ 885,000 HUF/կիսամյակ (մոտ 2,150 EUR)
– Մագիստրատուրայի համար` 1,125,000 HUF/ կիսամյակ (մոտ 2,750 EUR)
Այնուամենայինիվ, ուսանողները կարող են դիմել Հունգարական կառավարության կողմից աջակցվող երկու կրթաթոշակային ծրագրերի։
- Կրթաթոշակային ծրագիր երիտասարդ քրիստոնյաների համար
Քրիստոնյա երիտասարդների համար կրթաթոշակային ծրագիրը (SCYP) ստեղծվել է Հունգարիայի կառավարության՝ Հունգարիայի օգնության գործակալության (Hungary Helps Agency) կողմից: Դիմորդը պետք է մկրտված լինի քրիստոնեական եկեղեցում (անդամակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է եպիսկոպոսի նամակ):
Ծրագրով նախատեսված առավելությունները
- Ուսման վարձի փոխհատուցում,
- Ամսական կրթաթոշակ՝ 166600 HUF (մոտ 450 եվրո),
- Հանրակացարանային կացություն կամ 40000 HUF/ամսական չափով կեցության ապահովում (մոտ 110 եվրո),
- Հունգարիայում հանրային առողջապահական ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն (TAJ),
- Տարեկան ճանապարհածախսի փոխհատուցում:
* Հաշվի առնելով, որ ծրագիրն ապահովում է հիմնական ծախսերը՝ կեցություն, տրանսպորտ, բժշկակական ապահովագրություն, կրթաթոշակը բավարար է ուսանողների կենցաղային ծախսերը հոգալու համար:
- Stipendium Hungaricum
Ծրագրով նախատեսված առավելությունները
- Ուսման վարձի փոխհատուցում,
- Ամսական կրթաթոշակ՝ 43,700 HUF (107 եվրո),
- Հանրակացարանային կացություն կամ 40000 HUF/ամսական չափով կեցության ապահովում (մոտ 110 եվրո),
- Հունգարիայում հանրային առողջապահական ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն (TAJ):