ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ 2023-2024 թթ. ուսումնական տարում Սաուդյան Արաբիայի Թագավորությունը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու համար ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր, ինչպես նաև՝ արաբերենի դասընթացի ծրագրերով ուսանելու համար:

Ընդունելությունը կատարվելու է մրցութային կարգով՝ դիմորդների որակական գնահատականի հիման վրա:

Կրթաթոշակային ծրագրի շրջանակում դիմորդները կարող են բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստանալ հետևյալ մասնագիտություններով՝
1. Քաղաքագիտություն
2. Իրավունք
3. Մանկավարժություն
4. Բիզնեսի կառավարում
5. Տնտեսագիտություն
6. Ճարտարագիտություն և բնական գիտություններ
7. Համակարգչային գիտություններ
8. Գյուղատնտեսություն
9. Շարիաթ և արաբերեն լեզվի դասավանդում
10. Լրագրություն

Հումանիտար մասնագիտություններով ուսումնառությունն իրականացվելու է արաբերենով, բնագիտական մասնագիտություններով՝ անգլերենով:

Բակալավրի կրթական ծրագրին և արաբերեն լեզվի դասընթացին կարող են դիմել 17-25 տարեկան, մագիստրոսական կրթական ծրագրին՝ մինչև 30 տարեկան, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրին՝ մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՍԱԹ կրթության նախարարության «Սովորիր Սաուդյան Արաբիայում» առցանց հարթակում՝ https://studyinsaudi.moe.gov.sa/  :

Facebook Comments