ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ռումինիայի ներդրումների և արտաքին առևտրի գործակալությունը (ARICE) հայտարարել է երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2025-2026թթ. ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիներին 40 կրթաթոշակի տրամադրման մասին:

Պահանջվող փաստաթղթերի (ռումինական կողմի ներկայացված պահանջներին համապատասխան) ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է:

Փաստաթղթերն անհրաժեշտ է սկանավորված ձևով ուղարկել burse2025@arice.gov.ro էլեկտրոնային հասցեին։

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝  https://arice.gov.ro/1/burse-2025/

Facebook Comments