ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ` ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սիրելի՛ ուսանողներ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2026-2027 թթ. նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2026 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ:

Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն ԱՌՑԱՆՑ։

Մրցույթը կանցկացվի մարտի 2-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ:

Մասնագիտություններ, որոնք հովանավորվում են ՀԿՀ-ի կողմից.

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
  • Կենսաբանություն
  • Քիմիա
  • Ֆիզիկա
  • Էլեկտրոնիկա
  • էլեկտրաէներգետիկա
  • Տնտեսագիտություն

Եթե ձեր մասնագիտությունը կար ցանկում, ապա շտապեք մուտք գործել և լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://apply.aef.am/:

Facebook Comments