«ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՐՈԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում մեկնարկեց Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի համար անցկացվեց դասընթաց՝ «Կարևոր ձեռնարկատիրական հմտություններ. նախաձեռնողականություն և պրոակտիվություն» թեմայով: Դասընթացը վարեց ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը։

Դասընթացն ուղղված էր մասնակիցների նախաձեռնողականության, պրոակտիվ մտածողության, ժամանակակից ձեռնարկատիրական հմտությունների և կարողությունների  զարգացմանն ու ձևավորմանը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ոչ միայն ծանոթացան նախաձեռնողականության ու պրոակտիվության հիմնարար սկզբունքներին, այլև ուսումնասիրեցին ժամանակակից ձեռնարկատիրության կարևոր մոդելներ և մեթոդաբանություններ։ Հատուկ ուշադրություն դարձվեց «Lean Startup» (ճկուն ստարտափ) մեթոդաբանությանը՝ որպես արդյունավետ գործիք ստարտափ գաղափարներն արագ փորձարկելու, ռիսկերը գնահատելու և ժամանակակից աշխատաշուկայում ավելի մրցունակ գործելու համար։  Քննարկվեցին «Lean Startup»-ի հինգ հիմնական սկզբունքները, ստարտափների հիմնական փուլերը, ինչպես նաև ստարտափների ձախողման պատճառները: Դասընթացի գործնական մասում աշխատակիցներն ուսումնասիրեցին Բիզնես մոդելի կտավը (Business Model Canvas): Ծանոթանալով մոդելի 9 առանցքային բաղադրիչներին՝ աշխատակիցները մշակեցին  բիզնես գաղափարներ:

Դասընթացի ավարտին անցկացվեց առցանց քուիզ առաջադրանք՝  ամփոփելու և ամրապնդելու ստացված գիտելիքներն ու հմտությունները:

Facebook Comments