Կայացել է «Կայուն զարգացում և գլոբալ մարտահրավերներ» առարկայի քննությունը
Գորիսի պետական համալսարանում հեռավար ձևաչափով կայացել է «Կայուն զարգացում և գլոբալ մարտահրավերներ» առարկայի քննությունը՝ «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում։
Քննությունն անցկացրել է գործընկեր բուհի՝ Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Գայանե Աթոյանը։
Հիշեցնենք, որ այս համատեղ մագիստրոսական կրթական ծրագիրը ներդրվել է Գորիսի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի համագործակցությամբ՝ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող T-GREEN («Մագիստրոսական կրթության փոխակերպում՝ հանուն կանաչ և կայուն ապագայի») նախագծի շրջանակում։




