ԿԱՅԱՑԱՎ «DeSIRe» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄՇԱԿՎԱԾ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում անցկացվեց «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում մշակված մոդուլների և բաց զանգվածային առցանց դասընթացների (MOOC) փորձարկման երկրորդ փուլը, որին մասնակցում էին ծրագրի եվրոպացի գործընկեր փորձագետները՝ Իգնասիո Բլանկոն և Ֆիլիպ Փեննին, համալսարանի դասախոսներն ու ուսանողները։

Հյուրերին ողջունեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ ընդգծելով, որ DeSIRe ծրագիրը լավ հնարավորություն է փորձի փոխանակման, կարողությունների, հմտությունների զարգացման և միջազգային համագործակցության ամրապնդման համար։

Դիտարկման շրջանակում ըստ օրակարգի ներկայացվեցին հետևյալ մոդուլներն ու առցանց դասընթացները․

  • Մոդուլ 5. «Ստեղծարար մտածողության և խնդիրների լուծման հմտություններ» (դասընթացավար՝ ԱԿՀԼ բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյան),
  • Մոդուլ 1. «Մեդիա և թվային գրագիտության հմտություններ» (դասընթացավար՝ բ.գ.թ. Սոնա Ալավերդյան),
  • MOOC 1. «Արդյունավետ գործարար հաղորդակցում և բանակցային հմտություններ» (դասընթացավար՝ դասախոս Նաիրա Մեժլումյան),
  • MOOC 2. «Կազմակերպական մշակույթի ըմբռնում և զարգացում» (դասընթացավար՝ տնտ.գ.թ. Սյուզաննա Պետրոսյան)։

Դասընթացների շրջանակում քննարկվեցին կիրառվող դասավանդման մեթոդները, մանկավարժական մոտեցումները և ուսանողների ներգրավման արդյունավետ մեխանիզմները։

Ուսանողների մասնակցությամբ իրականացված իրավիճակների ուսումնասիրություններն ու քննարկումները հնարավորություն տվեցին գնահատելու մշակված մոդուլների գործնական կիրառելիությունն ու արդյունավետությունը։

Միջոցառումն ավարտվեց ամփոփիչ քննարկմամբ և հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց դիտարկումներով, առաջարկություններով և փորձով:

 

Facebook Comments