ԿԱՄԱՎՈՐ ՋՈԿԱՏԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Սիրելի ուսանողներ

«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական ճամբարի  կազմակերպման համար անհրաժեշտ են կամավոր ջոկատավարներ։

Ճամբարային հավաքներին մասնակցելու են Երևանի բոլոր վարչական շրջաններից, ՀՀ-ի բոլոր մարզերից, Արցախից տեղահանված, սփյուռքից և ՀՀ մանկատներից պատանիներ՝ աղջիկներ և տղաներ, այդ թվում՝ գործընկեր կառույցների աշխատակիցների 8-15 տարեկան երեխաներ:

Հերթափոխները կազմակերպվելու են ս.թ. հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 23-ը: Յուրաքանչյուր հերթափոխում (10-օրյա տևողությամբ) ընդգրկված է լինելու 300 երեխա: Ճամբարային հավաքներն անցկացվելու են Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի հարակից տարածքում գտնվող «Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական և հանգստի համալիրում:

Ջոկատավարների տեղափոխումն իրականացվելու է ԵԿՄ վարչության բակից (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 22):

Հերթափոխի օրերն են՝

07.07.2026-18.07.2026, ժամը 09:00, ԵԿՄ վարչության բակից Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնք՝«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական համալիր:

18.07.2026-27.07.2026, ժամը 09:00, ԵԿՄ վարչության բակից Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնք՝«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական համալիր:

27.07.2026-05.08.2026, ժամը 09:00, ԵԿՄ վարչության բակից Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնք՝«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական համալիր:

05.08.2026-14.08.2026, ժամը 09:00, ԵԿՄ վարչության բակից Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնք՝«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական համալիր:

14.08.2026-23.08.2026, ժամը 09:00, ԵԿՄ վարչության բակից Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնք՝«Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական համալիր:

 

Facebook Comments