ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ…

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս է տեսել Գորիսի պետական համալսարանի կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների դոկտոր Լուիզա Վարդանյանի, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ  Սյուզաննա Հայրապետյանի, դասախոս Անի Գալստյանի համատեղ գիտական հոդվածը՝ «EVALUATION OF ANTIOXIDANT ACTIVITY AND CHEMICAL COMPOSITION OF CROCUS SPECIOSUS M. GROWING IN THE GORIS REGION OF ARMENIA» թեմայով, որը նվիրված է Գորիսի տարածաշրջանում աճող շաֆրանի (Crocus sativus L.) ֆարմակոլոգիական հատկություններին։

Հոդվածը հրապարակված է Pharmaceutical Chemistry Journal-ում՝ հեղինակավոր միջազգային ամսագրում, որն ընդգրկված է «Scopus» և «Web of science» տվյալների բազաներում։

Հոդվածի հղումը՝ https://link.springer.com/article/10.1007/s11094-025-03469-y

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ:

 

Facebook Comments