ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Սիրելի՛ ուսանողներ,

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման հավելված 1-ով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգի 7-րդ կետը՝ Գորիսի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, որոնք, ըստ նշված ոլորտների, համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 2 հավելվածում նշված չափանիշներին:

Մրցույթն անցկացվում է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների`

1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ),

2) բժշկություն,

3) հումանիտար գիտություններ,

4) հասարակագիտություն,

5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական),

6) մշակույթ-սպորտ,

7) հայագիտություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ ֆակուլտետի դեկանատ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:

«ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մրցույթի առաջին փուլի արդյունքներով Գորիսի պետական համալսարանը մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարություն է ներկայացնելու ըստ ոլորտների և կրթական ծրագրերի մեկական հաղթողների փաստաթղթերը` մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար:

Facebook Comments