Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Գորիսի պետական համալսարանը տեղեկացնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի VI բաժնի (Լրացուցիչ մրցույթի անցկացումը) 73-րդ կետի՝ հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել ԳՊՀ-ում առկա մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին:
Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը լրացնելու համար պետք է այցելեն www.dimord.am կայք, լրացնեն անձնական ծածկագիրը, ապա ընտրեն բուհն ու մասնագիտությունը հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 18:00-ն:
Ըստ մասնագիտությունների՝ թափուր մնացած տեղերի մասին ԳՊՀ-ի կողմից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 098-19-67-14:

                                                                                                                                                                     Ընդունող հանձնաժողով

 

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2020/21 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐԸ

Facebook Comments