Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴԵՐԻ
Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։
Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։
Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական մրցույթը չհաղթահարած դիմորդները, այնպես էլ հիմնական փուլում բուհ և մասնագիտություն չհայտագրածները։ Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացածներին։
Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-ին։
ԳՊՀ առկա թափուր տեղերը՝ ըստ մասնագիտական կրթական ծրագրերի.
Կենսաբանություն
Քննությունները՝ Կ(գ), Ք(գ) կամ Ֆ(գ)
Թափուր տեղերի թիվը՝ 2 անվճար, 3 վճարովի
Վարձի չափը՝ 310 000 ՀՀ դրամ
Պատմություն
Քննությունները՝ ՀՊ(գ), Հլգ(գ)
Թափուր տեղերի թիվը՝ 1 անվճար, 4 վճարովի
Վարձի չափը՝ 350 000 ՀՀ դրամ
Հայոց լեզու և գրականություն
Քննությունները՝ Հլգ(գ), Օտլգ(գ)
Թափուր տեղերի թիվը՝ 3 վճարովի
Վարձի չափը՝ 350 000 ՀՀ դրամ
Կերպարվեստ
Քննությունները՝ Գծն(ներբուհական), Գն(ներբուհական)
Թափուր տեղերի թիվը՝ 11 վճարովի
Վարձի չափը՝ 350 000 ՀՀ դրամ
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Քննությունները՝ Հլգ(գ), Մ(գ) կամ Օտլգ(գ)
Թափուր տեղերի թիվը՝ 1 անվճար, 4 վճարովի
Վարձի չափը՝ 410 000 ՀՀ դրամ
Էլեկտրաէներգետիկա
Քննությունները՝ Մ(գ), Ֆ(գ)
Թափուր տեղերի թիվը՝ 2 անվճար, 3 վճարովի
Վարձի չափը՝ 310 000 ՀՀ դրամ
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Քննությունները՝ Մ(գ), Ֆ(գ) կամ Անգլ(գ)
Թափուր տեղերի թիվը՝ 7 վճարովի
Վարձի չափը՝ 390 000 ՀՀ դրամ
Facebook Comments
