Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սիրելի՛ ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ ԳՊՀ-ի բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա կրթաձևի` 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները կավարտվեն հունվարի 24-ին:
Ոչ քննական առարկաների սահմանային ատեստավորումները կանցկացվեն հունվարի 27-ից մինչև հունվարի 31-ը՝ համատեղելով ուսումնական պարապմունքների հետ:
Քննաշրջանը կկազմակերպվի փետրվարի 3-ից մինչև փետրվարի 7-ը:
2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման ժամկետը կսահմանվի փետրվարի 10-ից մինչև փետրվարի 14-ը և հաջորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներին զուգահեռ առաջին երկու շաբաթների ընթացքում՝ ուսումնական պարապմունքներից դուրս:
Facebook Comments