Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ
Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 19-ից մինչև 25-ը ներառյալ (ժամը՝ 09:00-16:00) անհրաժեշտ է Գորիսի պետական համալսարանի Ընդունող հանձնաժողով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Անձնագիր կամ ID քարտ — բնօրինակը և պատճենը
- Հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ) — բնօրինակը և պատճենը
- Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ)
- Գնահատականների վերաբերյալ ԳԹԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր – բնօրինակը
- 4 լուսանկար (3×4 չափի)
- Զինվորական գրքույկ (առկայության դեպքում) — բնօրինակը և պատճենը
- Արտոնությունները հաստատող փաստաթղթեր — ընդունելության կարգի 78-81-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների համար
Facebook Comments
