Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ

«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները բակալավրի կրթական աստիճանով մանկավարժի որակավորում ստանալու համար պետք է դիմեն մանկավարժական որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համապատասխան կուրսում ուսումնառելու կամ շարունակելու ուսումնառությունը՝ այն ընդհատված լինելու դեպքում։

Դիմում-հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2025 թվականի հուլիսի 23-ը (աշխատանքային օրերին):

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

1) դիմում` ուղղված բուհի ռեկտորին,

2) միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի (առկայության դեպքում) պատճենները,

3) երկու լուսանկար (3×4 չափսի),

4) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ),

5)հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները:

Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 077 63 73 20, 094 92 39 09:

————————————————-

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 621-Լ որոշման պահանջների համաձայն՝ բարձրագույն կրթություն ստանալու համար ծրագրի շահառուի ուսման վարձն առաջին կիսամյակում կփոխհատուցվի պետության կողմից՝ այդ նպատակով բուհին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում: Հետագա կիսամյակների ուսման վարձի փոխհատուցումը պետության կողմից կդադարեցվի, եթե շահառուն չապահովի առնվազն 60% միջին որակական գնահատական (ՄՈԳ) կամ ընդհատի ուսումնառությունը։

Facebook Comments