ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԴԺՎԱՐԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
«Մաթեմատիկա» առարկայի կամավոր ատեստավորմանն ընդառաջ՝ Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին, 27-ին և 28-ին անցկացվեց «Մաթեմատիկայի դասավանդման արդի հիմնախնդիրները» թեմայով եռօրյա ինտերակտիվ սեմինարների շարք՝ նվիրված մաթեմատիկայի դպրոցական դասընթացի դժվարին խնդիրների լուծմանը։
Սեմինարները վարեց ֆ.մ.գ. թ., դոցենտ Անուշ Դավթյանը։
Նոյեմբերի 24-ին մեկնարկեց սեմինարաշարը՝ «Միացությունների տեսություն: Հավանականությունների տեսության տարրերը դպրոցում» թեմայով։
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ երկրորդ սեմինարը` «Պարամետր պարունակող խնդիրների լուծման մեթոդները» թեմայով։
Նոյեմբերի 28-ին անցկացվեց շարքի վերջին սեմինարը` «Երկրաչափության խնդիրների լուծման մեթոդական հարցեր» թեմայով։
Սեմինարներին մասնակցեցին մաթեմատիկայի ուսուցիչներ, կամավոր ատեստավորմամբ հետաքրքրված անձինք։






