ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սիրելի՛ ուսանողներ,
«Լեզուների և հմտությունների ուսուցման GO կենտրոնը» «Անգլերենը՝ հաղորդակցության միջոց» ծրագրի շրջանակում մեկնարկում է անգլերեն լեզվով փափուկ հմտությունների դասընթացներ՝ աշխատաշուկայում երիտասարդներին առավել մրցունակ դարձնելու համար:
Դասընթացների թեմաներն են՝
- Հաղորդակցման հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Վերլուծական մտածողություն
- Կամավորական ակտիվություն
- Հետադարձ կապ ապահովելու և ստանալու հմտություններ
- Խնդիրների լուծման տեխնիկա
- Սթրեսի կառավարում աշխատավայրում
- Էմոցիոնալ ինտելեկտ
Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել Գորիս համայնքի 16-21 տարեկան երիտասարդները, ովքեր ունեն անգլերեն լեզվի իմացության նվազագույնը A2 մակարդակ:
Դասընթացները կիրականացվեն դեկտեմբերից փետրվար ամիսներին Գորիս քաղաքում (Լեզուների և հմտությունների ուսուցման GO կենտրոն, Անկախության 83):
Դասընթացների ավարտին մասնակիցները գործնականում կկիրառեն իրենց ձեռք բերած հմտությունները՝ անցնելով երկշաբաթյա պրակտիկա Գորիս խոշորացված համայնքի տարբեր հաստատություններում:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի երկու փուլով.
- կուսումնասիրվեն դիմորդների հայտադիմումները,
- առաջին փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Դասընթացին մասնակցությունն ամբողջովին անվճար է, ճանապարհածախսը հոգում է ծրագիրը: