ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ՝ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում ԳՊՀ֊ն կազմակերպում է դասընթացների շարք՝ «Մեդիա և թվային գրագիտության հմտություններ», «Հավասարություն, բազմաշերտություն և ներառականություն», «Հիմնական ձեռնարկատիրական հմտություններ. նախաձեռնողականություն և ակտիվություն», «Ռեֆլեկտիվ մտածողություն և գնահատման հմտություններ» խորագրերով։

Վերապատրաստման ընթացքում կիրականացվի չորս դասընթաց ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի և չորս դասընթաց՝ ուսանողների համար։

Վերապատրաստումը կիրականացնեն ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար, օտար լեզուների ամբիոնի դասախոս Նաիրա Սաֆարյանը (նոյեմբերի 21՝ ուսանողներ, նոյեմբերի 25՝ դասախոսներ), ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ Նազելի Հախվերդյանը (նոյեմբերի 19՝ ուսանողներ, նոյեմբերի 20՝ դասախոսներ), շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը (նոյեմբերի 22՝ դասախոսներ, նոյեմբերի 26՝ ուսանողներ), որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ Մերի Գրիգորյանը (նոյեմբերի 22՝ ուսանողներ, նոյեմբերի 26՝ դասախոսներ): Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր։

Դասընթացները կիրականացվեն նոյեմբերի 19-26-ը Գորիսի պետական համալսարանում (ԳՊՀ, առաջին մասնաշենք, նիստերի դահլիճ և ԳՊՀ, երկրորդ մասնաշենք, ԱԴՄ (Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) և   Քաղաքացիական կրթության կենտրոններ):

Facebook Comments