ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ՝ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի հարգելի՛ ներկայացուցիչներ, ուսանողներ

Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու Էրազմուս+ ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին՝ նախատեսված ԳՊՀ աշխատակիցների և ուսանողների համար։

Սեմինարի ավարտին  մասնակիցներին կշնորհվեն մասնակցության վկայականներ։

Հանդիպումները կանցկացվեն ԳՊՀ փափուկ հմտությունների լաբորատորիայում (2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ)։
Ուշադրություն. սեմինարներին գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 20-ը:

Գրանցման հղումներ.
Մոդուլ 1. «Մեդիա և թվային գրագիտության հմտություններ»
, հանդիպում ուսանողների հետ
Ամսաթիվ՝ 26 հունիսի, 2025թ.
Ժամ՝ 12:10
Վայր՝ ԳՊՀ ՓՀ լաբորատորիա
Վերապատրաստող՝ Արփինե Դինունց, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ
Գրանցման հղում՝ https://forms.gle/bcwPUyYmUbYCW7m4A

Մոդուլ 1. «Մեդիա և թվային գրագիտության հմտություններ», հանդիպում աշխատակիցների հետ
Ամսաթիվ՝ 27 հունիսի, 2025թ.
Ժամ՝ 13:30
Վայր՝ ԳՊՀ ՓՀ լաբորատորիա
Վերապատրաստող՝ Արփինե Դինունց, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ:
Գրանցման հղում՝  https://forms.gle/cc7XfE52immN6cjB9

Մոդուլ 4. «Առաջնահերթություններ սահմանելու և որոշումներ կայացնելու հմտություններ», հանդիպում ուսանողների հետ
Ամսաթիվ՝ 25 հունիսի, 2025թ.
Ժամ՝ 12:10
Վայր՝ ԳՊՀ ՓՀ լաբորատորիա
Վերապատրաստող՝ Սյուզաննա Պետրոսյան, ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պ/կ
Գրանցման հղում՝ https://forms.gle/QKQSU6oowDtLfxoM9

Մոդուլ 4. «Առաջնահերթություններ սահմանելու և որոշումներ կայացնելու հմտություններ», հանդիպում աշխատակիցների հետ

Ամսաթիվ՝ 26 հունիսի, 2025թ.
Ժամ՝ 13:30
Վայր՝ ԳՊՀ ՓՀ լաբորատորիա
Սյուզաննա Պետրոսյան, ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պ/կ
Գրանցման հղում՝ https://forms.gle/uESkZNJscVFwHej78

Մոդուլ 5. «Ստեղծագործական մտածելակերպ և խնդիրներ լուծելու հմտություններ», հանդիպում ուսանողների հետ
Ամսաթիվ՝ 24 հունիսի, 2025թ.
Ժամ՝ 12:00
Վայր՝ ԳՊՀ ՓՀ լաբորատորիա
Վերապատրաստող՝ Նաիրա Սաֆարյան, ԳՊՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս
Գրանցման հղում՝ https://forms.gle/2f3ptrFEbXK1Yqi4A

Մոդուլ 5. «Ստեղծագործական մտածելակերպ և խնդիրներ լուծելու հմտություններ», հանդիպում աշխատակիցների հետ
Ամսաթիվ՝ 25 հունիսի, 2025թ.
Ժամ՝ 12:00
Վայր՝ ԳՊՀ ՓՀ լաբորատորիա
Վերապատրաստող՝ Նաիրա Սաֆարյան, ԳՊՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս
Գրանցման հղում՝ https://forms.gle/kNXr94DYu5Znmmsq7

MOOC 5. «Հուզական և սոցիալական ինտելեկտ», հանդիպում ուսանողների հետ
Ամսաթիվ՝ 27 հունիսի, 2025թ.
Ժամ՝ 12:10
Վայր՝ ԳՊՀ ՓՀ լաբորատորիա
Վերապատրաստող՝ Նազելի Հախվերդյան, ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս

Գրանցման հղում՝  https://forms.gle/mbxnQTQW9mF6dNkF7

MOOC 5. « Հուզական և սոցիալական ինտելեկտ», հանդիպում աշխատակիցների հետ
Ամսաթիվ՝ 30 հունիսի, 2025թ.
Ժամ՝ 13:30
Վայր՝ ԳՊՀ ՓՀ լաբորատորիա
Վերապատրաստող՝ Նազելի Հախվերդյան, ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս
Գրանցման հղում՝ https://forms.gle/TXrjmAMNAs2MwwQ67

Facebook Comments