ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Հունիսի 23-ին Գորիսի պետական համալսարանում անցկացվեց «Շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մարդու իրավունքները» դասընթացաշարի երկրորդ մոդուլը՝ «Բնապահպանական իրավունքները և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները» թեմայով, որի նպատակն էր բարձրացնել երիտասարդների գիտակցությունն ու կարողությունները շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Դասընթացը վարեց ՌՎԻ փորձագետ, կարողությունների զարգացման փորձագետ, քաղ․ գիտ․ թեկնածու Մերի Մարգարյանը։

Մոդուլի շրջանակում մասնակիցները ծանոթացան էկոհամակարգերի և էկոհամակարգային ծառայությունների դերին, կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրներին և իրավական հիմքերին, «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիային, միջազգային պարտավորություններին և COP 17 գործընթացներին, ինչպես նաև մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների կիրառմանը էկոհամակարգերի և կենսաբազմազանության կառավարման գործընթացներում։

Քննարկվեցին նաև էկոհամակարգերի վրա հիմնված հարմարվողականության (EbA) մեխանիզմները, կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու իրավունքների վրա, կլիմայական ռիսկերի և խոցելի խմբերի հիմնախնդիրները՝ գենդերային և սոցիալական արդարության տեսանկյունից։

Գործնական մասում անցկացվեց «Մեր համայնքի անտառը վտանգի տակ է» դերային խաղը, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին բնապահպանական որոշումների կայացման, կենսաբազմազանության պահպանության և համայնքային շահերի պաշտպանության հարցերը՝ ներկայացնելով տարբեր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները։

Facebook Comments