ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ
Թերթելով ավարտվող տարվա էջերը՝ գնահատում և վերարժևորում ենք այն ամենը, ինչ մեզ տվել է տարին՝ հաջողություններ, դժվարություններ, հաղթահարված մարտահրավերներ և նորանոր ձեռքբերումներ: Յուրաքանչյուր տարեմուտ նոր հույսերի և լուսավոր սպասումների սկիզբ է, որը մեզ տանում է դեպի նպատակների վերաիմաստավորում, շարունակական զարգացում ու մշտական կատարելագործում:
2024 թվականին Գորիսի պետական համալսարանը, որպես ուսանողակենտրոն կրթական միջավայր ապահովող և նորարարություններով առաջնորդվող բարձրագույն ուսումնական հաստատություն, հաղթահարելով արդի մարտահրավերները՝ միասնական, թիմային արդյունավետ աշխատանքով շարունակել է բարելավել համալսարանի կրթական միջավայրը և ապահովել կայուն զարգացում: Տարին նշանավորվեց, մասնավորապես, նոր ենթակառույցների ստեղծմամբ, ուսանողների և դասախոսների կարողությունների զարգացմամբ ու արդյունավետ համագործակցությունների ձևավորմամբ: Ուշադրության կենտրոնում են եղել համալսարան-դպրոց կապերի զարգացումը, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունների ամրապնդումը, գիտական հետազոտությունների խթանումը, ինչպես նաև տնտեսական ռեսուրսների և ենթակառուցվածքային հնարավորությունների ընդլայնումը։
Գորիսի պետական համալսարանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, համակենտրոնացնելով կրթական ու գիտական, կադրային և նյութական ներուժը, շարունակելու է ապահովել որակյալ կրթություն ու հիմնարար գիտական հետազոտություններ, պատրաստել տարածաշրջանի կրթության, մշակույթի, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների աշխատաշուկայի ժամանակակից պահանջները բավարարող ու դրանց դինամիկ փոփոխությունները հաշվի առնող մրցունակ մասնագետներ։
Սիրելի՛ հայրենակիցներ, մաղթում եմ, որ 2025 թվականը բոլորիս համար լինի նշանակալի հաջողությունների, նորանոր ձեռքբերումների, անկասելի առաջընթացի, ներդաշնակության, անխաթար խաղաղության ու բարօրության տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ԳՊՀ ՌԵԿՏՈՐ՝ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑ