ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Ս. թ. հուլիսի 2-ից 4-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի է ունեցել ամառային դպրոց՝ «Միջազգային իրավունքի արդի հիմնահարցերը-3» խորագրով:

ԳՊՀ-ից ամառային դպրոցին մասնակցել են «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները` ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի գլխավորությամբ։

Ամառային դպրոցի շրջանակում դասախոս Էդգար Մանուչարյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Միջազգային քրեական դատարանը 21-րդ դարի աշխարհաքաղաքական և իրավական մարտահրավերների համատեքստում. պետական ինքնիշխանությունը, միջազգային քրեական արդարադատությունը և Հռոմի կանոնադրության ապագան» թեմայով։

Ամառային դպրոցը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց խորացնելու իրենց գիտելիքները միջազգային իրավունքի արդիական հիմնահարցերի վերաբերյալ, մասնակցելու մասնագիտական քննարկումների և փոխանակվելու փորձով ոլորտի առաջատար մասնագետների հետ։

Facebook Comments