ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ
Հուլիսի 7-ից 9-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի է ունեցել եռօրյա ամառային դպրոց՝ «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով:
ԳՊՀ-ից ամառային դպրոցին մասնակցել են մագիստրոսի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողներ Արմինե Զաքարյանը, Դավիթ Գասպարյանը, Սիրարփի Մարգարյանը և ԳՊՀ դասախոս Արկադի Հովհաննիսյանը:
Ամառային դպրոցի շրջանակներում տեղի են ունեցել սեմինար-քննարկումներ միջազգային իրավունքի արդիական խնդիրների վերաբերյալ։ Մասնակիցներն ուսումնասիրել են բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանությանը, զինված հակամարտությունների պայմաններում օտարերկրյա ներդրողների իրավունքների պաշտպանությանը, միջպետական վեճերի դատական կարգավորմանը, միջազգային հաշտեցման ընթացակարգերին և այլ թեմաներին առնչվող հարցեր։
Եռօրյա մասնագիտական քննարկումներն անցել են ջերմ մթնոլորտում՝ հետագայում համատեղ աշխատանքները շարունակելու պայմանավորվածությամբ։







