ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Ապրիլի 5-ին Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ուսանողական միջազգային առցանց գիտաժողով։

ԳՊՀ-ից գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Անուշ Սահակյանը՝ ««Վանի թագավորության հիմնադրումն ու ամրապնդումը» թեմայի ուսուցումը միջին դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչների» թեմայով (գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց), «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Գայանե Պետրոսյանը՝ ««Ճիտին պարտքը» նովելի ուսուցումը ավագ դպրոցի 10-րդ դասարանում» թեմայով (գիտական ղեկավար՝ Լիլիթ Թունյան), «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Մանե Արջունցը՝ ««Կովկաս» շաբաթաթերթը հայ իրականության մեջ» թեմայով (գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց)։

Facebook Comments