ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Ապրիլի 20-ից 23-ը Հայ-ռուսական համալսարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջազգային տարեկան ուսանողական գիտաժողով, որին մասնակցել են ԳՊՀ ուսանողները:
ԳՊՀ-ից գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել.
- «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանը՝ «Մակլուրայի (Maclura Pomifera) թարմ և չորացված պտուղների էթիլացետատային էքստրակտների հակաօքսիդիչ հատկությունների համեմատական հետազոտություն» թեմայով (գիտական ղեկավար՝ ք.գ.դ., դոցենտ Լ. Վարդանյան),
- «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Ալեքսանյանը՝ «ՀՀ աշխատանքի շուկայի հոսքերի ազդեցությունը զբաղվածության և գործազրկության վրա» թեմայով (գիտական ղեկավար՝ Մ. Առուստամյան),
- «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ասյա Թավադյանը՝ «Մովսես Բաղրամյանի հայացքները հայկական պետականության անկման պատճառների և ապագա հայկական պետության կառուցվածքի մասին» թեմայով (գիտական ղեկավար՝ պ.գ.թ., իրավ. դոցենտ Մ. Թելունց),
- «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանը՝ «Կնոջ հոգեկերտվածքային առանձնահատկությունները Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարում» թեմայով (գիտական ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Թամարա Անդրեասյան):
Facebook Comments




