ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Հունիսի 19-ին Շիրակի պետական համալսարանում տեղի է ունեցել ամենամյա հանրապետական ուսանողական գիտաժողով, որին մասնակցել են ԳՊՀ ուսանողները:
ԳՊՀ-ից գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել.
- «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանը՝ «Էլեկտրական ազդանշանների դերը բույսերի ֆոտո- և հիդրոտրոպիկ առաջնահերթությունների կարգավորման մեջ սթրեսի պայմաններում» թեմայով (գիտական ղեկավար՝ կ.գ.թ, դոցենտ Հասմիկ Սաֆարյան),
- «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանը՝ «Անհատի օտարման ու բարոյահոգեբանական անկման խնդիրները Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարում» թեմայով (գիտական ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Թամարա Անդրեասյան),
- «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ասյա Թավադյանը՝ «Հայկական ապագա պետության մոդելն ըստ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացի»» թեմայով (գիտական ղեկավար՝ պ.գ.թ., իրավ. դոցենտ Մալիկ Թելունց):
Facebook Comments




