ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ս. թ. հունիսի 23-ից 25-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցակցության շրջանակներում անցկացվել է ամառային դպրոց՝ «Տվյալների պաշտպանության արդի հիմնախնդիրները» խորագրով: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Մարգարյանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։

Միջոցառման նպատակն էր տվյալների պաշտպանության ոլորտում նոր գիտելիքներ փոխանցել ուսանողներին՝ հաշվի առնելով տվյալների պաշտպանության միջազգային և սահմանադրաիրավական, ինչպես նաև քրեաիրավական հայեցակետերը։

Ամառային դպրոցի շրջանակներում քննարկվել են մի շարք թեմաներ՝ ուղղված տվյալների պաշտպանության արդիական խնդիրների  լուսաբանմանը, մասնավորապես՝ տվյալները որպես հատուկ պաշտպանության առարկա, տվյալների պաշտպանության միջազգային և սահմանադրաիրավական հայեցակետերը, տվյալների պաշտպանության խախտումների դեպքում կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև տվյալների պաշտպանության խնդիրները համացանցում և սոցիալական ցանցերում։

ԳՊՀ-ից ամառային դպրոցին մասնակցել են «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողներ Առնե Շալունցը, Գոռ Ղազարյանը, 2-րդ կուրսի ուսանողներ Ժորա Հայրապետյանը, Դիանա Հայրապետյանը և Արևիկ Արզումանյանը:

Ամառային դպրոցի ավարտին մասնակից ուսանողներին հանձնվել են մասնակցությունը փաստող հավաստագրեր։

Facebook Comments