ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Մայիսի 30-ին Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ «Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերը դպրոցում. կրթական բարեփոխումների ազդեցությունը և կիրառական մոտեցումներ» թեմայով:
Սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրին կրթական նոր չափորոշիչներով հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության հետ կապված փոփոխությունները, կատարեցին գործող դասագրքերում ընդգրկված թեմաների խորքային վերլուծություն, գործնական առաջադրանքներ և ծավալեցին ակտիվ քննարկում:
Սեմինար-քննարկմանը մասնակցեցին մաթեմատիկայի ուսուցիչներ, ուսանողներ և աշակերտներ:
Սեմինար-
քննարկումը վարեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և նրա դասավանդման ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վարազդատ Վարդազարյանը և ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչի ժ/պ., ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշ Դավթյանը: