ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Այսօր Գորիսի պետական համալսարանի «Քաղաքացիական կրթության կենտրոն»-ում Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի մասնաճյուղն իրականացրեց հանդիպում-քննարկում՝ «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ» թեմայով։
Հանդիպման նպատակն էր քննարկել և վերլուծել կիբեռհանցագործությունների հետ կապված արդիական խնդիրները, պատճառները, հետևանքները և դրանց կանխարգելման մեթոդները։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց թեմայի արդիականությանը, կիբեռհանցագործությունների տեսակներին, ՀՀ և միջազգային մեթոդաբանություններին, որոնք ուղղված են կիբեռհանցագործություններից պաշտպանվելուն, ինչպես նաև կիբեռհանցագործությունների դեմ նախատեսված պատժամիջոցներին և դրանց արդյունավետությանը:
Հանդիպումը վարեցին «Legist» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Ռուդիկ Դոլունցը և Ժենյա Բարսեղյանը: