ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՌԵՖԼԵԿՏԻՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

Նոյեմբերի 25-ին Գորիսի պետական համալսարանում  Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի և ուսանողների համար անցկացվեց դասընթաց՝ «Ռեֆլեկտիվ մտածողություն և գնահատման հմտություններ» թեմայով:

Դասընթացը վարեց ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզուների ամբիոնի դասախոս Նաիրա Սաֆարյանը:

Դասընթացի հիմնական նպատակը ռեֆլեկտիվ մտածողության և գնահատման հմտությունների զարգացումն էր, որոնք կարևոր նշանակություն ունեն թե՛ կրթական, թե՛ աշխատանքային միջավայրում։

Դասընթացավարն անդրադարձավ Զանգվածային բաց առցանց դասընթացների  (MOOC) համակարգերին՝ ներկայացնելով դրանց կիրառության չորս հիմնական տարրերը, առավելությունները, թերությունները և առավել հաճախ կիրառվող հարթակները: Ռեֆլեկտիվ մտածողության մոդելների և դրանց կիրառության քննարկումը դասընթացի առանցքային մասերից մեկն էր։ Մասնակիցները ծանոթացան Կոլբի շրջափուլերին, որոնք արդյունավետ գործիքներ են ինքնավերլուծության, ուսուցման և որոշումների կայացման համար։

Դասընթացը ներառեց գործնական առաջադրանքներ և թիմային քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները վերլուծեցին տարբեր իրավիճակներ, գնահատեցին իրենց կատարած գործողությունները, փորձեցին գտնել լուծումներ և ներկայացրին իրենց եզրահանգումները։

Facebook Comments