ԳՊՀ-ՈՒՄ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏՐՎԵՑԻՆ 30 ԿՐԵԴԻՏԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Օգոստոսի 19-ին Գորիսի պետական համալսարանում իրականացվող «Մանկավարժահոգեբանական և ուսուﬓաﬔթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող՝ 30 կրեդիտի շնորհման դասընթացի ծրագրի» մասնակիցներին վկայականներ տրվեցին։

Միջոցառմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, կրթական ծրագրի համակարգող, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչի պարտականությունները կատարող Անուշիկ Սահակյանը, ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գայանե Շաբունցը և ծրագրի մասնակիցները։

Ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց դասընթացի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց Գորիսի պետական համալսարանն ընտրելու համար: Նա կարևորեց այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում մասնակիցները ձեռք են բերել ոչ միայն համապատասխան գիտելիքներ, այլև զարգացրել են մանկավարժական, ուսումնամեթոդական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից դպրոցում արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

Շնորհավորելով ծրագրի մասնակիցներին` ռեկտորը հույս հայտնեց, որ ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները մասնակիցներին կօգնեն հեշտությամբ ինտեգրվել դպրոցական միջավայրին, պատշաճ կերպով արձագանքել ուսուցչի առջև դրված պահանջներին և արդյունավետորեն կիրառել դպրոցում իրականացվող ուսումնամեթոդական ծրագրերը։

Ամփոփելով խոսքը՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց ծրագրի մշակման և կազմակերպման պատասխանատու անձանց, դասընթացավարներին՝ ներդրած ջանքերի, պատրաստակամության, մեծ նվիրումով այն իրականացնելու համար:

Շնորհավորելով ծրագրի մասնակիցներին՝ կրթական ծրագրի համակարգող Ա. Սահակյանը շնորհակալություն հայտնեց Գորիսի պետական համալսարանն ընտրելու և բուհի կողմից ընձեռված հնարավորությունից օգտվելու համար՝ հույս հայտնելով, որ ստացած հավաստագրերը օգտակար կլինեն նրանց հետագա մասնագիտական գործունեության ընթացքում։

Ծրագրի մասնակից ունկնդիրները շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավար կազմին՝ նման հնարավորություն ընձեռելու, օգնելու և մանկավարժ դառնալու երազանքը կյանքի կոչելու ճանապարհին աջակցելու համար:

Հանդիպման ավարտին ռեկտոր Տ. Վանդունցը կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնեց վկայականներ։

Կրթական եռամսյա ծրագրով այսօր վկայական ստացավ 11 ունկնդիր՝ «Պատմություն», «Քիմիա», «Ֆրանսերեն», «Անգլերեն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայական ուղղվածություններով:

__________________________________________________

Հիշեցնենք, որ կրթական ծրագիրը նախատեսված է ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող այն անձանց համար, որոնք «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Անգլերեն», «Պատմություն», «Ֆրանսերեն» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» որևէ առարկայի մասնագիտական ոլորտում ունեն բարձրագույն կրթություն և ցանկանում են ստանալ մանկավարժի հավաստագրում` կուտակելով 30 կրեդիտ մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առանձին մոդուլներով իրականացվող դասընթացների շարքի միջոցով:

Facebook Comments