ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մաթեմատիկա» առարկայի կամավոր ատեստավորմանն ընդառաջ՝ ԳՊՀ-ի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Մաթեմատիկայի դասավանդման արդի հիմնախնդիրները» թեմայով եռօրյա ինտերակտիվ սեմինարների շարքը՝ նվիրված մաթեմատիկայի դպրոցական դասընթացի դժվարին խնդիրների լուծմանը:
Այսօր կայացավ առաջին սեմինարը՝ «Միացությունների տեսություն: Հավանականությունների տեսության տարրերը դպրոցում» թեմայով, որը վարեց ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշ Դավթյանը:
Երկրորդ և երրորդ սեմինարները տեղի կունենան նոյեմբերի 27-ին և 28-ին՝ ժամը 13:30-ին:
Facebook Comments









