ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է «Խոցելիությունից դեպի հարմարվողականություն. կայուն զբոսաշրջությունը որպես տարածքային դիմակայության լծակ» խորագրով միջգիտակարգային միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը նպատակ ունի միավորելու տարբեր ոլորտների՝ երկրաբանության, հնագիտության, աշխարհագրության, կենսաբանության, պատմության, տնտեսագիտության, իրավունքի և մարքեթինգի մասնագետներին նույն թեմայի շուրջ՝ լույս սփռելու տարածքային դիմակայունության հետ կապված հարցերի վրա՝ կայուն զբոսաշրջության զարգացման միջոցով:

Facebook Comments