ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

2025-2026 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացի կազմակերպման հրամանի համաձայն՝  ԳՊՀ֊ում մեկնարկել են բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա կրթաձևերի և մագիստրոսի կրթական ծրագրով առկա կրթաձևի շրջանավարտների ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

Այսօր տեղի են ունեցել  մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման «Կենսաբանություն» և «Քիմիա»,  բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման  «Քիմիա» և «Դեղագործական քիմիա» մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀԱԱՀ կենսագիտության և ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., դոցենտ Լուսինե Հարությունյանը:

Այս ուսումնական տարում ԳՊՀ–ն «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության մագիստրոսի որակավորում է շնորհելու 5 շրջանավարտի, «Քիմիա» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության մագիստրոսի որակավորում՝ 3 շրջանավարտի, «Քիմիա» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության բակալավրի որակավորում՝ 5 շրջանավարտի, «Դեղագործական քիմիա» մասնագիտական կրթական ծրագրով քիմիայի բակալավրի որակավորում՝ 9 շրջանավարտի:

Facebook Comments