ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Նոյեմբերի 19-ին և 20-ին Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի և ուսանողների համար անցկացվեց դասընթաց՝ «Հավասարությունը, բազմաշերտությունը և ներառականությունը բուհում» թեմայով:
Դասընթացը վարեց ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Նազելի Հախվերդյանը՝ ընդգծելով թեմայի արդիականությունն ու կարևորությունը կրթական համակարգում:
Դասընթացի հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ներառական քաղաքականությունների, բազմազանության խթանման և հավասարության սկզբունքների կիրառման գործնական մեխանիզմներին: Դասընթացավարը անդրադարձավ ներառականության, հավասարության, բազմազանության խնդիրներին, սկզբունքներին, մարտահրավերներին, հեռանկարներին, ռազմավարական ծրագրերին և մասնակիցներին ներկայացրեց դրանց իրականացման հնարավորությունները՝ հիմնվելով միջազգային փորձի վրա:
Դասընթացը ներառեց տեսական և գործնական բաղադրիչներ՝ նպատակ ունենալով մասնակիցներին ներկայացնել՝ ինչպես կարելի է կիրառել ներառական քաղաքականությունները և ռազմավարական ծրագրերը, որոնք աջակցում են հավասարության, բազմազանության ապահովմանը կրթական միջավայրում:
Եղավ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում, մշակվեցին բարելավման մեխանիզմներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ներառականության, հավասարության, բազմազանության մակարդակը կրթական միջավայրում: