ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԳՈՒՆԱՆԿԱՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 3-ին և 4-ին ԳՊՀ-ում անցկացվեց բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Կերպարվեստ» մասնագիտական կրթական ծրագրի ընդունելության ներբուհական քննությունը «Գունանկար» առարկայից՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի)» կարգի համաձայն:

Դիմորդները կենցաղային առարկաների համադրությամբ նկարեցին նատյուրմորտ: Քննության ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ էր, որը կազմակերպվեց 2 օրվա ընթացքում:

Քննական հանձնաժողովի նախագահն էր Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը:

Facebook Comments