ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԳԾԱՆԿԱՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 1-ին և 2-ին ԳՊՀ-ում անցկացվեց բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Կերպարվեստ» մասնագիտական կրթական ծրագրի ընդունելության ներբուհական քննությունը «Գծանկար» առարկայից՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի)» կարգի համաձայն:
Քննության ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ էր, որը կազմակերպվեց 2 օրվա ընթացքում:
Քննական հանձնաժողովի նախագահն է Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը:
Facebook Comments