ԳՊՀ-Ն ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ

Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի տարեվերջյան նիստում ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցի առաջարկությամբ ուսանողական գիտական ընկերության նախագահ էր ընտրվել ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Արջունցը, ով նաև «Լավագույն ուսանող–2024» հանրապետական մրցույթի հաղթողներից է:

Նորանշանակ նախագահ Մանե Արջունցը այսօր իրականացրել է ՈւԳ ընկերության  անդրանիկ նիստը, որին ներկա են եղել նաև ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գայանե Շաբունցը: ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը  ողջունել է ուսանողներին, անդրադարձել ՈՒԳ ընկերության ունեցած կարևոր դերին ու գործունեությանը՝ մաղթելով ուսանողներին գիտահետազոտական աշխատանքներին ներգրավվածություն, արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի նպաստ գիտահետազոտական հնարավորությունների ընդլայնման և ուսանողական կյանքի ակտիվացման:

Նիստի ընթացքում քննարկվել են ուսանողական գիտական ընկերության առաջիկա ծրագրերը, աշխատանքային ուղղությունները, առաջնահերթությունները։

Facebook Comments